14 ուսանող է թունավորվել․ ՌԴ

 14 ուսանող է թունավորվել․ ՌԴ

Վլադիվոստոկում Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում 14 ուսանող է թունավորվել։ Այս մասին Պրիմորիեի երկրամասի դատախազությունը հայտնել է իր Telegram ալիքում։

Գերատեսչությունը նշել է, որ աղիքային թունավորման ախտանիշներ ունեցող ուսանողները բժշկական օգնության են դիմել մայիսի 21-ին։

Դատախազությունը հավելել է, որ ուսանողների համար սնունդ կազմակերպելիս կստուգի սանիտարահամաճարակային օրենսդրության պահպանումը։