ՌԴ օդանավակայանում կրկին սահմանափակումներ են մտցվել

«Կալուգայի» օդանավակայանում ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Կալուգա օդանավակայանում (Գրաբցևո) Մոսկվայի ժամանակով ժամը 06:57-ից մտցվել են դրանց ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ», - գրել է նա իր Telegram ալիքում։