Մոհամեդ Սալահը հրդեհից ավերված եկեղեցու վերականգնման համար խոշոր նվիրատվություն է կատարել

Մոհամեդ Սալահը հրդեհից ավերված եկեղեցու վերականգնման համար խոշոր նվիրատվություն է կատարել

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը Գիզայի եկեղեցու վերականգման համար խոշոր նվիրատվություն է կատարել:

Եգիպտոսի Գիզա քաղաքի ղպտիական եկեղեցում օգոստոսի 14-ին հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

«Լիվերպուլի» հարձակվողը միջադեպից անմիջապես հետո 3 միլիոն եգիպտական ​​ֆունտ (մոտ 154 հազար եվրո) է նվիրաբերել եկեղեցու վերականգնման համար: