Փարաքարցի պատմաբան Նարեկ Մկրտչյանին պետք է ուղղորդել աշխատաշուկա

Փարաքարցի պատմաբան Նարեկ Մկրտչյանին պետք է ուղղորդել աշխատաշուկա

Զորացրված ակտիվ երիտասարդներին ուղղորդելու ենք աշխատաշուկա: Այդ մասին հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Փարաքարցի պատմաբան Նարեկ Մկրտչյանը զորացրված երիտասարդներին ուղղորդելու է աշխատաշուկա: Սակայն Մկրտչյանին պետք է հարց տալ՝ որտեղ է նա տեսել այդ աշխատաշուկան՝ Փաշինյանի օրոք չեն բացվում աշխատատեղեր, տնտեսությունը կործանվում է, արտաքին պարտքը հասել է 11 միլիարդ դոլարի, սոցիալական աղետ է մարզերում և գյուղերում, մարդիկ անելանելի վիճակից ելնելով ընտանիքներով արտագաղթում են: Հայաստանում լավ աշխատանքով են ապահովված հիմնականում ՔՊ-ականները՝ Փաշինյանի մերձավորները:

Հայաստանում գնաճ է, սոցիալական բևեռվածությունը նոր ռեկորդներ է սահմանում, սակայն «լավատես» կամ վատ տեղեկացված Նարեկ Մկրտչյանը երիտասարդներին, ովքեր հազարներով արտագաղթում են ՌԴ, հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից կամ Գրին քարտի խաղարկության են մասնակցում, ուղղորդում է աշատաշուկա: Արդյոք նախարար Նարեկ Մկրտչյանը կարո՞ղ է մեկ ամիս ապրել այն աշխատավարձով, որն առաջարկում են ՀՀ գործատուներն աշխատակիցներին, իհարկե, ոչ: 

ՔՊ-ականները կտրված են թե ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքից, թե ՀՀ-ում ստեղծված աղետալի սոցիալ-տնտեսական վիճակից: Միակ ելքը՝ ՔՊ-ականներին իշխանությունից հեռացնելն ու աշխատաշուկա ուղղորդելն է:

Վահրամ Բագրատյան