Վանեցյանը ոչ թե Երևանում նստած հայրենասիրությունից էր խոսում, այլ որդու հետ կռվում էր թշնամու դեմ․ Գևորգյան

Վանեցյանը ոչ թե Երևանում նստած հայրենասիրությունից էր խոսում, այլ որդու հետ կռվում էր թշնամու դեմ․ Գևորգյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ նախորդ գրառմանս հետ կապված` որոշ անձապաշտեր ընկնելուն են տվայտանքների մեջ, սկսելու են բառադի հարցեր տալ ու արդարացնել իրենց կուռքերին, ուստի միանգամից պատասխանեմ և մանրամասնեմ` իմ ու ձեր ղեկավարների տարբերությունը...

Արթուր Վանեցյանը` ինքնակամ հրաժարվելով պետական բարձր պաշտոնից դարձավ ընդիմադիր, այլ ոչ թե դարձավ ընդիմադիր, որ ունենա պաշտոն: Ի տարբերություն շատերի` Վանեցյանին քացով չեն կարող հարվեծել, իր վրա շիշ շպրտել, առավել ևս մատ կամ ուրիշ բան թափ տալ, պարոն Վանեցյանը` տեսախցիկներից այն կողմ, հահա-հիհի ու ախպերություն չի անում քեմալականների հետ և իհարկե, պատերազմի ժամանակ` պարոն Վանեցյանը ոչ թե Երևանում նստած հայրենասիրությունից էր խոսում, այլ որպես Հայրենիք զորախմբի հրամանատար և Հայրենիքի զինվոր` որդու հետ միասին կռվում էր թշնամու դեմ, պաշտպանելով` ՊԲ-ի կողմից իրեն վստահված սահմանը, որը ադրբեջանին նվիրվեց կապիտուլյանտի կողմից:

Եվ վերջապես` պարոն Վանեցյանը զբաղված չէ դրոշներ տեղադրելով, անօգուտ և ցուցադրական ակցիաներ ու հանրահավաքներ կազմակերպելով` սեփական PR-ը ապահովելու և ազգին որևէ բան ապացուցելու համար, փոխարենը` ամեն ամիս մի քանի օրով մեկնում է Արցախ, ամեն օր ապրում է արցախցու դարդուցավով և փորձում է որևէ խնդիր լուծել, բայց այդ ամենը անում է լուռ ու առանց գովազդի: Հայրենիքը սիրում են գործով` ոչ թե ճառերով: Ինձ համար պատիվ է ունենալ` գեներալ Արթուր Վանեցյանի նման ղեկավար ու ավագ ընկեր...

Պատիվ ունեմ, պարոն գեներալ