ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ԱԺ պատգամավորների մուտքը ԼՂ չթույլատրելու վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ԱԺ պատգամավորների մուտքը ԼՂ չթույլատրելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: 

ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները: