Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սաֆարյան փողոցում՝ թիվ 77 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Նավոյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնություն ավտոմեքենայով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Send