Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա»-ի մոտ բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ն ու «Volvo Trailer»-ը. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնշիի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Բախման հետևանքով «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 

Send