Կորոնավիրուսի նոր շտամները մեծ տեմպերով տարածվում են․ աշխարհում կոչ են անում՝ կրել դիմակներ, վերապատվաստվել

Կորոնավիրուսի նոր շտամները մեծ տեմպերով տարածվում են․ աշխարհում կոչ են անում՝  կրել դիմակներ, վերապատվաստվել

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է բնակչության վերապատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի նոր շտամների տարածմամբ, France 2-ի եթերում ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օրելիեն Ռուսսոն։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր փուլը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, բայց   կարող է ավելի շուտ սկսվել, եթե նոր Covid-ի նոր շտամը տարածվի մեծ տեմպերով»,- ասել է նա։

Օրելիեն Ռուսսոն ֆրանսիացիներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել և անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ, ինչպես նաև Քովիդով վարակվելու դեպքում ինքնամեկուսանալ։

Տարեսկզբին Ֆրանսիայի իշխանությունները, համավարակի նահանջով պայմանավորված, չեղարկել էին COVID-19-ով հիվանդների պարտադիր մեկուսացումը։ Վիճակագրության համաձայն, հունվարի 1-ի դրությամբ Ֆրանսիայում մոտ 54 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է երկրի բնակչության 80%-ը, 41 միլիոնն էլ կրկնակի պատվաստում է արել։