Ռուսաստանը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում մենք աշխատանքային շփումների մեջ կմտնենք բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների շուրջ»,- ասել է դիվանագետը։

Ինչպես նշեց փոխարտգործնախարարը, կողմերը պետք է քննարկեն ևս մի քանի հարց. «Սա լոգիստիկա է, ֆինանսներ և շատ ավելին, երթուղիներ, նպատակակետ երկրներ, քանակություն», - ավելացրել է Գրուշկոն:

РБК-ն հայտնում է, որ մատակարարումները կիրականացվեն Քաթարի աջակցությամբ։