Ինչերի՞ց է պետք խուսափել գլխացավի դեպքում․ բժշկի խորհուրդը

Ինչերի՞ց է պետք խուսափել գլխացավի դեպքում․ բժշկի խորհուրդը

Նյարդաբան Իգոր Մացոկինը АиФ-ի հետ զրույցում հորդորել է չուտել շոկոլադ, ցիտրուսային մրգեր ու յուղոտ մթերքներ, եթե մարդը գլխացավ ունի։ 

Նյարդաբանի խոսքով` եթե միգրեն ունեք, ապա պետք է մոռանալ նաեւ ալկոհոլի մասին, քանի որ այն լայնացնում է անոթները։ Սա միայն կվատթարացնի վիճակը։

Իգոր Մացոկինը նաև հորդորել է 10 օրից ավելի ցավազրկողներ չընդունել՝ խուսափելու դեղորայքային կամ հետընթացային գլխացավերի առաջացման վտանգից։ «Գլխացավ ունեցող մարդիկ պետք է իրենց սննդակարգից ժամանակավորապես հանեն շոկոլադը, յուղոտ պանիրն ու ցիտրուսային մրգերը»,- հավելել է մասնագետը։

Մացոկինը հորդորել է մարդկանց, որոնք պարբերաբար գլխացավեր են ունենում, բուժառուի օրագիր պահել: Այն պետք է նշել ցավի առաջացման ժամանակը, դրա տևողությունը, արդյունավետ դեղամիջոցները: Նման գրառումները, նյարդաբանի խոսքով, կօգնեն բժշկին ավելի ճշգրիտ ախտորոշել։