Բելառուսը Հայաստանին հրավիրել է Մինսկում շքերթի, սակայն անձնակազմերը չեն ժամանել․ Ալեքսանդր Վոլֆովիչ

Բելառուսը Հայաստանին հրավիրել է Մինսկում շքերթի, սակայն անձնակազմերը չեն ժամանել․ Ալեքսանդր Վոլֆովիչ

Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն անհասկանալի պատճառներով շքերթի անձնակազմերը չեն ժամանել։ Հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

«Չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին»,- ընդգծել է նա։

Մինսկում Անկախության օրվա շքերթին մասնակցել էին Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից զինվորականներ։