Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է․ Ալեքսեյ Օվերչուկ

Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկրները շատ դրական տնտեսական հարաբերություններ ունեն»,- Աստանայում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հիշատակելով 7,3 միլիարդ դոլարի համատեղ ապրանքաշրջանառությունը։
Օվերչուկը նաև նշել է Երևանի ակտիվությունը Եվրասիական տնտեսական միության ձևաչափում. «Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ զարգացման գործում շատ կառուցողական է»։