Թյուրքական կազմակերպությունները պայմանավորվել են համագործակցել թյուրքալեզու երկրների ինտեգրացման հարցում

Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարման մարմիններից մեկի՝ «Թյուրք աքսակալների (սպիտակամորուք) միության» Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախներ»-ի հետ հանդիպմանը քննարկել է թուրքալեզու պետությունների ինտեգրացման հարցերը:
Հաղորդվում է, որ «Թյուրք աքսակալների միության» ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախների» ղեկավարներին ներկայացրել է թյուրքալեզու պետությունների ինտեգրացիան արագացնելու ուղղությամբ կազմակերպության ծրագրերը, նախատեսվող միջոցառումներն ու նախագծերը:
Հիշյալ երկու թյուրքական կազմակերպությունները պայմանավորվել են համագործակցել ինտեգրացիոն գործնթացների արագացման հարցում: