Հուրգադայի ափերի մոտ այրվել է զբոսաշրջիկներով նավակ

Հուրգադայի ափերի մոտ այրվել է զբոսաշրջիկներով նավակ

Հուրգադայի ափերի մոտ այրվել է զբոսաշրջային նավ, որում եղել են օտարերկրյա զբոսաշրջիկներ: Բոլոր ուղևորները փրկվել և տեղափոխվել են ափ. հայտնում է  Ախբար ալ-Յաում պորտալը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ փոքր զբոսաշրջային նավում հրդեհ է բռնկվել Հուրգադա նավահանգստից ծովը դուրս գալուց գրեթե անմիջապես հետո:

Նավի բոլոր ուղևորները և անձնակազմը, նշում է թերթը՝ հղում անելով Կարմիր ծովի նահանգի օպերատիվ շտաբին, տարհանվել են այրվող նավից։

Առայժմ տեղեկություններ չկան  հրդեհի պատճառների մասին: