Միքայել Արզումանյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց

Միքայել Արզումանյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց

Քիչ առաջ դատարանը բավարարեց Միքայել Արզումանյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են MediaHub.am-ի աղբյուրները։
Նշենք, որ նիստն անցկացվում էր դռնփակ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախկին բարձրաստիճան զինվորականը պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Նարե Գնունի