Ամբողջ կանոնակարգը խախտվել էր Ալավերդիում․ Ավետիսյան
Ալավերդու իշխանազավթումը... ՀՀ պատմության մեջ նման դեպք չի եղել, որ տեղական ինքնակառավարումը նման ոտնձգության ենթարկվի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։
«Այսօր ՔՊ կուսակցության և նախարարի կողմից նշվեց, որ ոչ մի խախտում չի եղել, որը հակասում է իրականությանը: Թույլ չտրվեց համայնքապետարանի նիստերի դահլիճ մտնել խմբակցություններին, բացի ՔՊ անդամներից։ Նաև համայնքապետարանի ղեկավարին էլ թույլ չտվեցին մտնել, ով, ըստ օրենքի, պարտավոր է ներկա գտնվել։ Ճեղքելով ոստիկանների շարքը` Թամազյանը մտավ ներս, և ականատես եղանք, որ քվեարկությունը իրականացրել էին, և ամբողջ կանոնակարգը խախտվել էր»,- ասաց Սյուզաննա Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում