ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ զբոսաշրջիկն ինչո՞վ է տարբերվում ԱՄՆ-ում բնակվող իռլանդացի զբոսաշրջիկից

Խորհրդարանն այս տարվա վերջին լիագումարն է անցկացնում։ Օրակարգային վերջին հարցը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, որը զարգացնելու համար օրենքում որոշ փոփոխություններ են իրականացվել։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախագիծը ներկայացնելով, տեղեկացրեց, որ այս տարեսկզբից Հայաստան է ժամանել երկու միլիոնից ավելի զբոսաշրջիկ։

Քերոբյանը նաև պատասխանեց հարցին, թե ինչու են «սփյուռքահայ զբոսաշրջիկ» եզրույթը նախագծում առանձնացված ներկայացրել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կա վերլուծություն՝ ինչով են իրարից տարբերվում ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ զբոսաշրջիկն ու ԱՄՆ-ում բնակվող իռլանդացի զբոսաշրջիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։