Թուրքիայում ռազմական վարժության ժամանակ ինքնաթիռի վառելիքի բաքն ընկել է մեքենաների վրա (տեսանյութ)

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 ռազմական ինքնաթիռը թռչում էր Անկարայի վրայով։ Բենզինի տուփն ընկել է ավտոկայանատեղի և վնասել երեք ավտոմեքենա:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Միաժամանակ կործանիչն ինքն է անվտանգ վայրէջք կատարել Էսքիշեհիրում․ հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Տեսանյութն՝ այստեղ