Մոսկվան դժգոհել է Փաշինյանից

Մոսկվան դժգոհել է Փաշինյանից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անընդունելի են․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններից իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից։ Դրանք անընդունելի են և տոնայնությամբ և բովանդակությամբ, և սեփական սխալ հաշվարկների ու սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու ակնկալիքով»,- ասել է աղբյուրը։

Ռուսաստանը չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, սակայն Երևանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին։

«Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։