Արգանդի վզիկի քաղցկեղի 6 վաղ նշաններ, որոնք դուք կարող է չնկատեք

Արգանդի վզիկի քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, որը, բարեբախտաբար, կարող է հաջողությամբ բուժվել, եթե հայտնաբերվի վաղ փուլում։ Սակայն հիվանդության նենգությունն այն է, որ սկզբնական փուլերում այն հաճախ ընթանում է ասիմպտոմատիկ։
Կարևոր է իմանալ, թե ինչ նշանների պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի չբաց թողնեք վտանգավոր ազդանշանը։
Ցավ կամ արյունահոսություն սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո
Շատ կանայք երբեմն սեռական հարաբերությունից հետո ունենում են թեթև հեշտոցային արյունահոսություն։ Բայց եթե սա պարբերաբար տեղի է ունենում և ուղեկցվում է ուժեղ ցավով, սա բժշկի դիմելու պատճառ է։
Ինչո՞ւ է սա տեղի ունենում։
Քաղցկեղի բջիջները հարձակվում են արգանդի վզիկի հյուսվածքների վրա՝ այն դարձնելով ավելի խոցելի և արյունահոսության հակված։
Կարևոր է հասկանալ. սեքսից հետո արյունահոսության մեկ դեպքը խուճապի պատճառ չէ, բայց կանոնավոր կրկնությունները տագնապի ազդանշան են։ Հեշտոցային չորությունը կամ արգանդի միոմաները նույնպես կարող են անհարմարություն և արյունահոսություն առաջացնել, բայց միայն բժիշկը կարող է օգնել որոշել պատճառը։
Արտասովոր արտադրություն։ Արտադրությունը կարող է տարբերվել արտաքին տեսքով ու հոտով։ Այն նաև փոխվում է՝ կախված դաշտանային ցիկլից և ձվազատման պահից։ Փոփոխություններ նկատելու դեպքում դիմեք մասնագետի օգնությանը, քանի որ դրանք հիմնականում վկայում են խնդիրների առկայության մասին։
Ցավ և արյունահոսություն դաշտանային ցիկլերի ընթացքում։ Եթե արգանդի վզիկի քաղցկեղն արագ է զարգանում, կարող են ցավեր նկատվել, ինչպես նաև արյունահոսություն։
Անեմիա։ Արգանդի վզիկի քաղցկեղի բարդություններից մեկը կարող է անեմիան լինել։ Այն ուղեկցվում է հոգնածությամբ և տախիկարդիայով, որոնք առաջ են գալիս, նույնիսկ, եթե լուրջ ջանքեր չեք գործադրել։
Միզարձակման խնդիրներ։ Մեծանալու դեպքում արգանդը սեղմում է հարևանությամբ գտնվող օրգանները, մասնավորապես՝ երիկամներն ու միզապարկը։ Այս դեպքում, բացի ցավից՝ միզարձակման հաճախակի ցանկություն է առաջանում։
Քաշի նվազում։ Եթե սկսել եք քաշ կորցնել, բայց չեք փոխել սննդակարգն ու կենսակերպը, փորձեք բացահայտել պատճառը։ Բոլորն են ցանկանում գեղեցիկ կազմվածք ունենալ, բայց քաշի նվազումը երբեք պատահական չի լինում։