Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ու՞մ է հակացուցված ծնեբեկը, որո՞նք են բույսի բուժիչ հատկությունները

Blog Image
Ծնեբեկը հարուստ է միկրոտարրերով, հակաօքսիդանտներով, կալիումով, կալցիումով, ինուլինով, А և B խմբի վիտամիններով։ Պարունակում է՝ • Կալիում • Կալցիում • Մագնեզիում • Ցինկ • Երկաթ • Ֆոսֆոր • Նատրիում • Ֆոլիկաթթու Խթանում է երիկամների, աղիների աշխատանքը, օգտակար է երիկամային հիվանդությունների, աղիների գալարակծկանքի, փորկապության դեպքում։ Ոչ բարձր կալորիականության շնորհիվ դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Օգտակար է նաև արյունաստեղծման համար, խթանում է կարմիի բջիջների ստեղծումը, օգտակար է սակավարյունության դեպքում։ Բանջարեղենը դրական ազդեցություն ունի սրտի աշխատանքի, անոթների համար՝ հատկապես բարձր ճնշման դեպքում։ Մաքրում է օրգանիզմը թույներից, շլակներից, օրգանիզմին հաղորդում է էներգիա։ Օգտակար է հղիներին՝ պաշտպանում է ավիտամինոզից(վիտամինային անբավարարություն), նպաստում պտղի զարգացմանը։ Հակացուցված է գաստրիտի, խոցի դեպքում։ Կարող է առաջացնել նաև ալերգիա։
Send