Կայացել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Կայացել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 25-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացող ընթացքին։

Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային ընթացիկ հարցեր։