Եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական. Զախարովա

Եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական. Զախարովա

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարցին։

«Կողմերից որևէ մեկը չի հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման հարցին։

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար հնչող փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների և կրոնական վայրերի ոչնչացման հետ, կոչ ենք անում Բաքվին և Երևանին՝ այդ հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա»,- ասել է նա։

«Պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս թեմայի հարցով»,- ընդգծել է Զախարովան։