Դելֆին է հայտնաբերվել սատկած վիճակում․ գնդակներ են հայտնաբերվել մարմնի վրա, նաև սրտում (լուսանկար)

Դելֆին է հայտնաբերվել սատկած վիճակում․ գնդակներ են հայտնաբերվել մարմնի վրա, նաև սրտում (լուսանկար)

Միացյալ Նահանգների օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը պարգև է հայտարարել քթադելֆինի վրա կրակած անձի մասին տեղեկությունների համար։ Այս մասին հայտնել է The New York Post-ը։

ԱՄՆ Լուիզիանա նահանգի ափին մարտի 14-ին երիտասարդ դելֆինի մնացորդներ են հայտնաբերվել։ Դիահերձումը պարզել է, որ անհայտ անձը մի քանի գնդակ է արձակել նրա սրտի, ուղեղի և ողնաշարի ուղղությամբ:

Վարչությունը, որը հետաքննում է դեպքի հանգամանքները, խոստացել է վճարել 20 հազար դոլար տեղեկությունների համար, որոնք կօգնեն ձերբակալել հանցագործին։

ԱՄՆ-ն ունի ծովային կաթնասունների պաշտպանության ակտ, որը տույժեր է նախատեսում դելֆիններին վնասելու համար: Խախտողներին սպառնում են ծանր տուգանքներ և ազատազրկում։