Ոչ պաշտոնական. հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում

Ոչ պաշտոնական. հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում

Այս պահին կրակոցներ կան, սակայն դրանց ինտենսիվությունը նկատելիորեն նվազել է, ծանր զինատեսակներ ու անօդաչու թռչող սարքեր չեն կիրառվում։ Նման հաղորդագրություն են տարածում տելեգրամյան ալիքները՝ հղում տալով ռուսական աղբյուրներին։

Նշվում է, որ ամբողջական զինադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ըստ աղբյուրի, բանակցություններն ընթանում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների մակարդակով։

Հաղորդվում է նաև, որ Վալերի Գերասիմովն անձամբ է գլխավորում բանակցային գործընթացը։