Երբեք ինձ թույլ չէի տա գալ և այդքան համոզել, խնդրել, բայց արեցի․ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմությանը

Առավոտից ԱԺ-ում շատ անկեղծ զրույց էր, ուզում եմ դա շարունակել։ Պարոն Օհանյան, պարոն Մինասյան, պարոն Մամիջանյանն էլ այստեղ չէ․ ես եկա ձեզ մոտ որպես քաղաքացի, որպես հայ, երբեք ինձ թույլ չէի տա գալ և այդքան համոզել, խնդրել, բայց կան որոշ արժեքներ, որոնց պարագայում դու իրավունք չունես քեզ ավելի բարձր դնես պետականությունից, երկրի անվտանգությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը։
«Ձեզ թվում է՝ դահլիճի այս կողմում նստած մարդիկ միակարծիք են բոլոր հարցերո՞ւմ: Ոչ, մենք էլ ենք տարակարծիք, մարդիկ կան հակասություններ ունեն, բայց ՀՀ-ում մարդիկ կան, որոնք 30 տարի՝ ամուսնացած լինելով պետականության հետ՝ անում են այն, ինչ պահանջում է պետական շահը։ Պարոն Օհանյան, այսօր մեր գործընկերները նույնիսկ չհարգեցին մեր զոհերի հիշատակը»,-ասաց նա և ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացուց։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիաննա Թորոսյան