ՌԴ Իրկուտսկի մարզի դպրոցներից մեկում դանակով ու մուրճով զինված աշակերտը հարձակվել է դասընկերների վրա:
Նախնական վնասվածքներ են ստացել 3 դպրոցականներ:
Ըստ SHOT-ի՝ հարձակումը տեղի է ունեցել ժամը Երևանի ժամանակով 11:30-ին Բալագանսկ գյուղի դպրոցում ընդմիջման ժամանակ: Eրբ ութերորդ դասարանցիները հանդերձարանում ֆիզկուլտուրայի համար հագուստ են փոխելիս եղել, Արտյոմը ներս է խուժել ու մուրճով վազել դասընկերոջ վրա՝ հարվածելով նրա գլխին։
Ֆիզկուլտուրայի ուսուցիչը կարողացել է վնասազերծել աշակերտին։ Երեխան հարցաքննվում է ոստիկանության աշխատակիցների կողմից, նրա շարժառիթները պարզվում են։
Դպրոցականը, ըստ SHOT-ի, ծրագրել էր զանգվածային սպանություն։ 13-ամյա Արտյոմ Բ.-ն տելեգրամյան ալիք է ստեղծել, որտեղ պատմել է իր ծրագրերի մասին։ Դեռահասը խմբին անվանել է «Երկրի հիմար, անլուրջ նախիրների բնակչություն»
Բալագանսկի թիվ 1 դպրոցում մետաղական դետեկտորի շրջանակներ չեն եղել։ Ցերեկը սովորաբար պահակակետում պահակ է լինում, պահակը հսկում է տարածքը.