Ադրբեջանը հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին։ Պատճառները պաշտոնապես հայտնի չեն։
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել։
Օգոստոսին ️Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր, որ ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Մոսկվայում։
Նա այս պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 18 տարի։ Ըստ դեսպանի՝ սա «շատ է դիվանագիտական ծառայության համար»։