4 ոսկի, 2 արծաթ, 5 բրոնզ. hայ ըմբիշները մեդալներ են նվաճել Բելառուսում

4 ոսկի, 2 արծաթ, 5 բրոնզ. hայ ըմբիշները մեդալներ են նվաճել Բելառուսում

Մայիսի 20-24-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված Դ.Մ. Կարբիշևին, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Մեր տղաները մեդալների հսկայական ավարով են վերադարձել Երևան:

Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Էդիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուչ Խաչատրյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը:

Մեր երիտասարդները նախապատրաստվում են 26.06-02.07-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը»: