Գոռ Նալբանդյանը դարձել է կուդոյի աշխարհի չեմպիոն

Գոռ Նալբանդյանը դարձել է կուդոյի աշխարհի չեմպիոն

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են 3 մեդալ:

Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Գոռ Նալբանդյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: Ալեքսանդր Չարխչյանը գրավել է մրցանակային 2-րդ, իսկ Հայկ Կիրակոսյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Առաջնությանը մասնակցել են տարբեր երկրների ավելի քան 250 մարզիկներ: