Բժիշկը զգուշացրել է որոշ մարդկանց համար կիտրոնով ջուր խմելու վտանգների մասին

Առավոտյան կիտրոնով տաք ջուր խմելու սովորությունն օգտակար է իմունային համակարգի ամրապնդման և նիհարելու համար, սակայն որոշ մարդկանց համար դա կարող է վտանգավոր լինել, զգուշացրել է դիետոլոգ և սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Ռուսական Հինգերորդ ալիքը մեջբերել է նրա խոսքերը.
Մասնագետը պարզաբանել է, որ կիտրոնով տաք ջուրն ունի խոլերետիկ և միզամուղ ազդեցություն, ինչը նշանակում է, որ այն օգնում է կանխել երիկամներում և ենթաստամոքսային գեղձի քարերի առաջացումը։ Բացի այդ, այս ըմպելիքը, որը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամին C և կալիում, օգնում է պահպանել թթու-բազային հավասարակշռությունը։
Սակայն, ըստ մասնագետի, կիտրոնով ջուրը դրական է ազդում միայն առողջական խնդիրներ չունեցող մարդկանց վրա։
Նրանց համար, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, այս ըմպելիքը հակացուցված է։ «Արժե նաև ձեռնպահ մնալ դրանից, եթե անհատական անհանդուրժողականություն ունեք ցիտրուսային մրգերի նկատմամբ, որոնց թվում է կիտրոնը»,- հավելել է բժիշկը։