Էր Ռիադում բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Պուտինին և Թրամփին, որոնք կորոշեն հետագա քայլերը։ Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովն ասել է, որ կցանկանար լսել իր ամերիկացի գործընկերներին Էր Ռիադում բանակությունների ժամանակ։
Նա նշել է, որ Եվրոպան տեղ չունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, եթե պատրաստվում են զինադադար խնդրել՝ հանուն Կիևի վերազինման, և որ ԵՄ-ն կփորձի «մուրալ» սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը՝ պատերազմը շարունակելու համար:
«ԱՄՆ-ն ի սկզբանե մեծ դեր է խաղացել ուկրաինական հակամարտությունում, Ռուսաստանը չի բացառում Վաշինգտոնի օգնությունը դրա կարգավորման հարցում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ նշելով նաև, որ Արևմուտքը պետք է պատասխան տա իր գործողությունների համար։ «Հնարավոր չի լինի թաքնվել «միջուկային հովանոցի» տակ»։
Լավրովը նաև ընդգծել է, որ Կիևը կարող է օգտագործել «տարածքային զիջումները» կոտորած իրականացնելու համար։