Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնվել է Զելենսկու պատժամիջոցների տակ և կորցրել է իր բանկային քարտերին հասանելիությունը։
Նա ասում է, որ պատժամիջոցներն իրեն անհանգստություն են պատճառել, բայց ամենակարեւորը՝ վնասել են երկրի իմիջին։
«Ուկրաինսկա պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում նա բողոքել է, որ չի կարող նույնիսկ սուրճ գնել լցակայանում, քանի որ իր բանկային քարտերն ու հաշիվները արգելափակվել են, իսկ ակտիվները՝ կալանավորվե;։
Պյոտր Պորոշենկոն ընդգծել է, որ նման միջոցներն անօրինական են։
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն անժամկետ պատժամիջոցներ էր սահմանել նախկին նախագահի դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրի համաձայն՝ Պորոշենկոյի բոլոր ակտիվները մնում են արգելափակված։ Սա նշանակում է, որ նախկին նախագահը զրկված է իր ունեցվածքն օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից։