Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչով։
Ըստ Սենատի պաշտոնական կայքէջի՝ բանաձևով կոչ է արվում Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։
Կոչ է արվում կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։