ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է մարտական դիրք, գիշերել՝ դիրքապահ զինծառայողների հետ

ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է մարտական դիրք, գիշերել՝ դիրքապահ զինծառայողների հետ

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՊՆ N զորամասի մարտական դիրք։

ՌՈ պետը գիշերել է մարտական դիրքում, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ 

Այցի նպատակը տեղում մարտական հերթապահության կազմակերպմանը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալն ու նրանց հետաքրքրող հարցերը լսելն էր։ 

Ռազմական ոստիկանության պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։