Այս դեղամիջոցներով ինքնաբուժումը կարող է վնասել լյարդն ու երիկամները

Պարացետամոլը և իբուպրոֆենը հանրաճանաչ դեղամիջոցներ են, սակայն շատերը դրանք ընդունում են առանց բժշկի նշանակման, ինչը վտանգավոր է, «Գազետա»-ի հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-նեֆրոլոգ Եկատերինա Արշինսկայան։
Բժիշկը նշել է, որ պարացետամոլով և իբուպրոֆենով ինքնաբուժումը, հատկապես բարձր չափաբաժիններով կամ երկար ժամանակով, կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ երիկամների և լյարդի վրա։
Նեֆրոլոգն ընդգծել է, որ լյարդի այլ հիվանդությունների, ալկոհոլիզմի կամ որոշակի դեղամիջոցների միաժամանակյա օգտագործումը զգալիորեն մեծացնում է լյարդի թունավորության վտանգը։