Իշխանության վարքագծում տեսնում ենք արցախահայությանը անտերության մատնելու գործելակերպ․ Մինասյան (տեսանյութ)

Այսօր՝ Ազգային ժողովում MediaHub.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ վաղ թե ուշ հակապետական քայլեր կատարած բոլոր անձինք պատասխանատվության են ենթարկվելու՝ կապ չունի՝ իշխանափոխությունից առաջ դա կլինի, թե՝ հետո։

Նրա խոսքով իշխանությունը ժողովրդին պառակտում է․

«Բոլորս ասում ենք, որ միասնականություն է պետք, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայենք, բայց մենք իշխանության վարքագծում տեսնում ենք բացառապես պառակտման, ատելություն սերմանելու, խորացնելու, արցախահայությանը անտերության մատնելու գործելակերպ»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում