Պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արցախում գազի չլինելու մասին (տեսանյութ)

Երբ որ գազը չլինի, պետք է ինչ որ բանով տաքանանք, բայց չի նշանակում, որ գազատարը չպիտի վերականգնվի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում գազ չլինելու խնդրին։

«Ես ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել, ապրելով ստեղծագործել, ստեղծագործելով դուրս գալ մեկ այլ մակարդակի վրա, էնքան պարզ եմ ասել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։