Դավիթ Օվասափյանը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

Դավիթ Օվասափյանը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են 7 ըմբիշներ: Այսօր պայքար է ծավալվում 5 քաշային կարգերում, որոնցում Հայաստանը ներկայացնում է 4 ըմբիշ:

Մեր տղաներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Կրաևսկիին: Քիչ ավելի ուշ մրցագորգ դուրս կգան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և աշխարհի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: