«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ

«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ

Հռոմի «Ռոմայի» սպորտային տնօրեն Տիագու Պինտուն եկող շաբաթվա մեջ պետք է հանդիպի Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար։ Այդ մասին տեղեկացնում է forzaroma կայքը։

Ըստ աղբյուրի, հռոմեական ակումբն արդեն նախնական պայմանավորվածության է եկել հայ ֆուտբոլիստի հետ՝ նվազագույնը մեկ տարվա պայմանագիր կնքելու համար։ Դա առաջին հերթին ցանկանում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այլևս չի պատկերացնում թիմի միջին գիծն առանց Հենրիխ Մխիթարյան – Լորենցո Պելեգրինի զույգի։