ՇՄ նախարարի հրամանով հստակեցվելու է Արարատի և Արմավիրի համայնքների ցանկը

Արարատյան արտեզյան ավազանի ջրերը հանդիսանում են Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը, և դրանց ապօրինի օգտագործումը հանրային խնդիր է առաջացնում, ուստի օրենքում պետք է կարգավորումներ մտցնենք։ Այդ մասին այսօր ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՇՄ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ Սևանա լճի կենսապաշարները ևս կարևոր տեղ են զբաղեցնում մարզի բնակչության սննդաբաժնում, ուստի փոփոխություններ է առաջարկվում նաև այս առումով։

«Նշեմ, որ ՇՄ նախարարի հրամանով հստակեցվելու է Արարատյան դաշտն ընդգրկող Արարատի և Արմավիրի համայնքների ցանկը, իսկ ՎԻՎ օրենսգրքով ապօրինի ջրօգտագործման համար նախատեսելու ենք վարչական տույժեր»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։