Վրացական իշխանությունները հոկտեմբերին կդիմեն Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու համար, լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին մենք կներկայացնենք դատական հայց՝ Ազգային շարժման կոլեկտիվ կազմող բոլոր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Սա ժողովրդավարական գործընթաց է, և հայցը անպայման կներկայացվի Սահմանադրական դատարան»: