ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի վիզան, այն բանից հետո, երբ նա ելույթ է ունեցել Նյու Յորքի փողոցներում՝ Իսրայելի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։
Կոլումբիացի առաջնորդը «կոչ է արել ամերիկացի զինվորներին չենթարկվել հրամաններին և հրահրել է բռնություն», որպես պատճառ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Մենք կչեղարկենք Պետրոյի վիզան նրա անզգույշ և սադրիչ գործողությունների պատճառով», - նշված է հայտարարության մեջ։