Ինչպես Իրանում հրաժեշտ տվեցին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին (լուսանկարներ)

Նոր կադրեր Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեին հրաժեշտ տալու արարողությունից։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեկ հայտնել էր, որ քաղաքական գործիչն ու նրա թիկնապահներից մեկը սպանվել են Թեհրանում իրենց կեցության վայրի վրա հարձակումից հետո: Հանիեն սպանվել էր Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։
Արաբական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հանիեն զոհվել է Երևանի ժամանակով մոտ 2:30-ին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանից տարածքից դուրս է եղել վայրը, որտեղից հրթիռ է ուղարկվել կեցավայրի ուղղությամբ։
Լուսանկարներն այստեղ