Փլուզվել է բնակելի բարձրահարկ շենքի մի մասը. ավերվել է մոտ 15 բնակարան (տեսանյութեր)

ՌԴ Նիժնի Տագիլում փլուզվել է բնակելի բարձրահարկ շենքի մի մասը.
Փլուզումը եղել է գազի պայթյունից։ Հինգ հարկանի շենքի փլուզված հատվածի փլատակների տակից երեք մարդ է փրկվել, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ փլուզվել են առաջին և երկրորդ մուտքերը։ Ավերվել է մոտ 15 բնակարան։ Հայտնել է RT-ն։
«РЕН ТВ»-ի աղբյուրի տվյալներով՝ փլատակների տակ կարող է լինել 9 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։
Տեսանյութերն այստեղ