Սյունիքի մարզում 30-ամյա վարորդը Ford Escort-ով բախվել է ժայռին և կողաշրջվել. կա վիրավոր

Սյունիքի մարզում 30-ամյա վարորդը Ford Escort-ով բախվել է ժայռին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արա Մ.-ն իր վարած Ford Escort մակնիշի ավտոմեքենայով Նորաշենիկ-Կապան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ժայռին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է վարույթ: