Օդի ջերմաստիճանը կհասնի +21 աստիճանի

Օդի ջերմաստիճանը կհասնի +21 աստիճանի

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  21.4°C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -4.1°C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 6.8°C