Տղամարդը բազմահարկ շենքի պատշգամբից ինքնաձիգով կրակել է (տեսանյութ)

Տղամարդը բազմահարկ շենքի պատշգամբից ինքնաձիգով կրակել է (տեսանյութ)

Մերձմոսկովյան շրջանում բազմահարկ բնակելի շենքի պատշգամբից տղամարդը ավտոմատից կրակ է բացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները:

«Մի տղամարդ ինքնաձիգից կրակ է բացել բազմահարկ բնակելի շենքի պատշգամբից։ Միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են»,- ասել է աղբյուրը։

Իր հերթին, Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել պայթյունի նմանվող ձայների մասին:

«Տեղում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, դեպքի հանգամանքները պարզվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,–ասել են մամուլի ծառայությունից։

Հրաձիգը բերման է ենթարկվել, նա այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Լրատվականի տեղեկություններով, տղամարդն ինքն է եկել  ուժայինների դուռը, երբ հասկացել է, որ չի կարող թաքնվել, և ամեն րոպե հարձակում է սկսվելու։ Ձերբակալվածը պարզվել է, որ հարբած է, նրա խոսքով, նա ոչ մի վատ բան չի ցանկացել, պարզապես որոշել է մի փոքր զվարճացնել հարեւաններին և նրանց համար «հրավառություն» կազմակերպել։ Ինչպես պարզել են ոստիկանները, կրակոցն իրականացվել է խուլ զենքից։ Գնդացիրն առգրավվել է, և այժմ քննիչները կզբաղվեն դրա տիրոջով։ 

Տեսանյութն՝ այստեղ