Արգելվել են հակաբեղմնավորիչները

Արգելվել են հակաբեղմնավորիչները

Վայոմինգի նահանգապետ Մարկ Գորդոնը ստորագրել է օրինագիծ, որն արգելում է հղիության արհեստական ​​ընդհատման հաբերի օգտագործումը: Այս մասին հայտնում է Fox News-ը։ Վայոմինգն առաջին նահանգն է, որը կիրառել է նման արգելք:

Ըստ Fox News-ի` օրինագիծը պարունակում է դրույթ, որն արգելում է «հղիության արհեստական ընդհատում հրահրելու կամ իրականացնելու նպատակով որևէ դեղամիջոց նշանակելը, տրամադրելը, տարածելը, վաճառելը կամ օգտագործելը»: Այն պարզաբանում է, որ արգելքից կազատվեն հակաբեղմնավորիչները, որոնք օգտագործվում են սեռական հարաբերությունից հետո:

Մինչ այս ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Պենտագոնը երաշխավորում է բանակի զինվորական և քաղաքացիական ծառայողների հղիության արհեստական ընդհատման իրավունքը։